Հունվարի 6-ին բողոքի ցույցեր կանցկացվեն Թբիլիսիում և Վրաստանի տարբեր շրջաններում․ մայրաքաղաքում ցուցարարները կկազմակերպեն Սուրբ Ծննդյան երթ։
Wissol Group-ի (Բիզնես ընկերություն) գլխամասային գրասենյակի մոտ ժամը 16:00-ին տեղի կունենա հանրահավաք «Ոչ ռուսներին` բռնի ռեժիմի ֆինանսավորողներին» խորագրով ։
Ժամը 19:00-ին Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ կվերսկսվի «Ցերեկային հեռարձակում ժողովրդի համար» ակցիան։
Ժամը 19:00-ին խորհրդարանի մոտ կսկսվի ամենօրյա եվրոպամետ հանրահավաքը։
Ժամը 19:00-ից 22:00-ը խորհրդարանի մոտ ցուցարարները կբաժանեն նվերներ։
Ժամը 20:00-ին Սուրբ Երրորդության տաճարից կսկսվի Սուրբ Ծննդյան երթ` դեպի Քաշվեթի։ Երթ կանցկացվի նաև Չուղուրեթիում` Սբ. Միքայել Հրեշտակապետ եկեղեցուց, Սաբուրթալոյի Սբ. Կվիրիկեից, Իվլիտա ծխական համայնքից, Վակեի եկեղեցուց և Մարիամ Աստվածածնի Սուրբ Ծննդյան Մետեխի տաճարից։
Ռուսթավելի պողոտայում ժամը 21:00-ին նախատեսվում է ֆերմերների ամանորյա տոնավաճառ:
Ժամը 23:59-ին Ռուսթավելի պողոտայում կհնչի Սուրբ Ծննդյան հայտնի «Ալիլո» երգը (Վրացական ժողովրդական երգ-հեղ.)։
Թբիլիսիից բացի բողոքի ցույցեր կանցկացվեն նաև հետևյալ քաղաքներում`
Ժամը 17:00-ին հանրահավաք Զուգդիդիի մարզպետարանի շենքի առջև՝ «Մենք բողոքում ենք ռուսական ռեժիմի դեմ»։
«Այո Եվրոպային, Ոչ Ռուսաստանին» հանրահավաք` Քութայիսիում ժամը 19:00-ին, որը կմեկնարկի քաղաքապետարանի դիմացից։
Բաթումիում ժամը 22:00-ին քաղաքացիները կհավաքվեն Սահմանադրական դատարանի մոտ՝ «Եկեք միասին դիմավորենք Սուրբ Ծնունդը» կարգախոսով։