«Սուրբ Ծննդյան երեկոն Քաշվեթիի մոտ». այս խորագրով ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») խումբը հայտարարել է հերթական բողոքի-տոնական գիշերը։ Հունվարի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ից, քաղաքացիները կհավաքվեն Թբիլիսիի մի քանի վայրերում, իսկ 20:30-ից կսկսվեն երթերը Ռուսթավելիի պողոտայում Քաշվեթի եկեղեցու ուղղությամբ:
«Այսօր, երբ Ռուսթավելին դարձել է մեր տունը, Սուրբ Ծննդյան տոնն առանց միմյանց անհնար է պատկերացնել։ Եկեք լույսի գետերի պես ողողենք փողոցները, միասին դիմավորենք Փրկչի Սուրբ Ծնունդը Քաշվեթիի մոտ: Բերեք մեկանգամյա օգտագործման բաժակներ և մոմեր: Շչակներն ու սուլիչները թողե՛ք տանը», — գրել են կազմակերպիչները:
Քաղաքի մի քանի վայրերում հավաքը կմեկնարկի հունվարի 6-ի ժամը 20:00-ից: Այդ վայրեն են.
- Սամեբա (Սուրբ Երրորդության տաճար),
- Սուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի,
- Սաբուրթալոյի Սուրբ Կվիրիկեի և Իվլիտայի ծխական եկեղեցի,
- Վակեի Փրկչի Պայծառակերպության ծխական եկեղեցի,
- Մետեխի Աստվածածնի Սուրբ Ծննդյան տաճար: