Սուրբ Ծննդյան երթ, բողոքի գիշեր Թբիլիսիում։
Քաշվեթի եկեղեցու մոտից սկսվել է Սուրբ Ծննդյան երթը։ Երթի մասնակիցները հայտարարել են, որ Սուրբ Ծննդյան գիշերը կդիմավորեն միասին՝ միաժամանակ շարունակելով իրենց եվրոպամետ ակցիան։ Այսօր բողոքի ակցիաների 40-րդ օրն է։
Սուրբ Ծննդյան երթեր են սկսել քաղաքի մի քանի հատվածներից՝ Սամեբայից (Սուրբ Երրորդության տաճար), Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Սաբուրթալոյի Սուրբ Կվիրիկեի և Իվլիտայի ծխական եկեղեցիներից և Մետեխի Աստվածածնի Սուրբ Ծննդյան տաճարից:
Երթի մասնակիցների պահանջները մնում են անփոփոխ՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել ցույցերից ապօրինի բերման ենթարկված քաղաքացիներին։
«Այսօր Ռուսթավելիից դուրս կգա իրական Վրաստանը, իսկ իրական Վրաստանի ծոցում կծնվի Փրկիչը»,- ասում է տեր Պետրե Կոլխին, ով միացել է բողոքի երթին։
Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ մինչև 2028 թվականն օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։