
Փետրվարի 11-ի երեկոյան Ախալքալաքում նշեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Դիլիսկա գյուղում տոնը նշվեց Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ ներկա էին գյուղի բնակիչներն ու շրջանից ժամանած ուխտավորներ:
Եկեղեցում մատուցվեց Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ: Այնուհետև երիտասարդներին բաժանվեցին տոնի խորհրդանիշ աղի բլիթները: