Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից մատուցվեց Սուրբ Հարության պատարագ, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։