Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից InterPressNews-ին փոխանցել են, որ այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 12-ը ծառայությունը ստուգել է 720 օբյեկտի հրդեհային անվտանգությունը։
Ըստ հաղորդագրության՝ 72-ը տուգանվել է, իսկ 101-ի իրավախախտումները պարզելու համար գործն ուղարկվել է դատարան։ Նշված ժամանակահատվածում գործակալությունն իրականացրել է 236 օբյեկտի մանրամասն, 359 օբյեկտի նպատակային, 125 օբյեկտի հսկիչ ստուգում։
Ինչ վերաբերում է անցած տարվան, ապա, ըստ ԱԻ կառավարման ծառայության՝ 2022 թվականին գործակալությունը ստուգել է 1 690 օբյեկտ, որոնցից 136-ը տուգանվել է, իսկ 126 խախտումների մասին տեղեկություն է ուղարկվել դատարան։