
Նոյեմբերին ստուգումներ կանցկացվեն Վրաստանի մի քանի տասնյակ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Կստուգվի դրանց գործունեությունը, հատուկ ուշադրություն կդարձվի վառելիքի որակին։
Interpressnews-ի հետ զրույցում շրջակա միջավայրի պաշտպանության վերահսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նելի Կորկոտաձեն նշել է, որ ստուգումները կընթանան առանց նախնական զգուշացման։
Նրա տեղեկատվությամբ, վառելիքի որակի հետ կապված խախտումները 8000 լարիի չափով կտուգանվեն:
«Մենք նոյեմբերին մինչև 80 բենզալցակայանի ստուգում կիրականացնենք: Արդեն մրցույթը հայտարարված է, որպեսզի միջազգային վկայական ունեցող լաբորատորիայի օգնությամբ անցկացնենք ստուգումները»,- ասել է Կորկոտաձեն: