Ստրասբուրգի դատարանը վարույթ է ընդունել Անդրո Ճիճինաձեի գործը

Փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլիի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) վարույթ է ընդունել դերասան Անդրո Ճիճինաձեի գործը և սկսել քննությունը։

«Առաջին բարդ փուլը հաջողությամբ հաղթահարվեց: Ստրասբուրգի դատարանն ընդունեց մեր բողոքը և սկսեց քննել Անդրո Ճիճինաձեի գործը: Մենք մշտապես կապի մեջ ենք Եվրոպական դատարանի հետ»,- գրել է Միգինեիշվիլին Facebook սոցիալական ցանցում։

Հիշեցնենք. բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված Ճիճինաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` խմբակային բռնությանը մասնակցություն։ Հոդվածը նախատեսում է 4-ից 6 տարի ազատազրկում։