
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստասբուրգի դատարան) գրանցել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) բողոքը՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիության զանգվածային խախտումների վերաբերյալ։
Այս տեղեկությունն այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է GYLA-ի նախագահ Նոնա Կուրդովանիձեն։
GYLA-ն վիճարկել է, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածը (ազատ ընտրությունների իրավունք):
Ըստ ՀԿ-ի՝ առաջին լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվում են ողջամիտ անցկացնել ազատ ընտրություններ գաղտնի քվեարկությամբ՝ օրենսդիր մարմնի ընտրության ժամանակ ժողովրդի կամքի ազատ արտահայտումն ապահովող պայմաններով։
«Բողոքում ասված է, որ ընտրությունների ժամանակ ընտրական վարչակազմի ստանձնած պարտավորությունների անպատշաճ կատարումը զանգվածաբար խախտել է քվեարկության գաղտնիության հիմնարար սկզբունքը»,- գրել է կազմակերպությունը։
Կազմակերպության խոսքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բողոքն իր բովանդակությամբ նախադեպային է.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարան GYLA-ի ներկայացրած բողոքն իր բովանդակությամբ նախադեպային է և դատարանին հնարավորություն է տալիս գնահատելու Կոնվենցիայի համատեքստում ինչպես 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների ժամանակ բացահայտված գաղտնիության համակարգային խախտումը, այնպես էլ ընտրությունների հետ կապված բողոքների վերանայման համակարգի արդարացիությունը»։