
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը չի բավարարել Վրաստանի կառավարության հայցը «Ծուլուկիձեն և Ռուսուլաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով։
Այս տեղեկությունը տարածել է «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» կազմակերպությունը։
«Վրաստանի կառավարությանը պարտավորեցրել են դրամական փոխհատուցում վճարել դիմողին բարոյական վնասի, նաև արված ծախսերի համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 5 տարվա վերանայման արդյունքում ընդունել է Վրաստանի քաղաքացիներ Զուրաբ Ծուլուկիձեի և Լևան Ռուսուլաշվիլիի պահանջները՝ պնդելով, որ խախտվել է արդար դատավարության իրավունքը»,- նշել են ՀԿ-ից:
Գործով որոշումը հրապարակվել է 2024 թվականի օգոստոսին, որը Վրաստանի կառավարությունը բողոքարկել էր Մեծ պալատում։
Ստրասբուրգի դատարանի գնահատմամբ՝ Վրաստանը չի ապահովել հայցվորներին արդար դատավարություն, ինչպես պահանջվում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով։
Զուրաբ Ծուլուկիձեն և Լևան Ռուսսուլաշվիլին 2016 թվականից բողոքում են Վրաստանի ընդհանուր դատական համակարգում իրենց նախկին գործատուի՝ «Թելասի» ընկերության դեմ։