Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո Վրաստանի և Հայաստանի Հանրապետության վարչապետները ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի` Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առանց վիզայի ռեժիմն ավելի է պարզեցվել, և այսուհետ (հստակ օր չի նշվում) քաղաքացիները սահմանը կհատեն կենսաչափական նույնականացման (ID) քարտերով:
«Այս փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկու երկրների սահմանը հատել պարզեցված ձևով՝ նույնականացման քարտերի միջոցով, ինչը հետագայում կնպաստի երկու երկրների բնակչության մերձեցմանը և ժողովուրդների միջև հարաբերությունների խորացմանը», — նշել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։
Ստորագրվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունները։
Հանձնաժողովի նիստին մասնակցել են Վրաստանի ու Հայաստանի կառավարության անդամները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև՝