
Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը գրանցել է նախաձեռնող խմբի դիմումը՝ իրավունք տալով 200 000 ընտրողների ստորագրությամբ խորհրդարանին ներկայացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծ:
Հարցը վերաբերում է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մեծամասնական ընտրական համակարգի չեղարկմանը:
Նախաձեռնող խմբում են 20-ից ավել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են, որպեսզի համամասնական ընտրական կարգին անցում կատարվի ոչ թե 2024-ին, ինչպես ենթադրում է իշխող «Վրացական երազանքի» իշխանության կողմից ընդունած սահմանադրությունը, այլ հենց 2020 թվականի ընտրություններին: