
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, թե անհամբեր սպասում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ այսօրվա հանդիպմանը։
«Այսօր կհանդիպենք Վրաստանի արտաքին գործերի նախարարին: Հանդիպմանը մեր սերտ աջակցությունը կարտահայտենք Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: ՆԱՏՕ-ն Վրաստանին ոչ միայն քաղաքական, այլև գործնական աջակցություն է ցուցաբերում: Անհամբեր սպասում եմ Վրաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը»,- ասել է Ստոլտենբերգը: