Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի գրասենյակը քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ հայտարարել է վրաց լեզվի նախապատրաստական ծրագրի («1+4») ուսանողների համար ստաժավորման հերթական փուլի մասին:
Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել քաղաքացիական ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները, նպաստել ներգրավվածությանն ու հանրային ինտեգրմանը:
Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորման ծրագրին: Ընտրված մասնակիցները 1-ից 6 ամսվա ընթացքում ստաժավորում կանցնեն պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի կենտրոններում:
Երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը հաշվի առնելով ստաժավորման ծրագրում ներգրավվելու պատրաստակամություն են հայտնել հետևյալ կառույցները։
Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 25-ը պետք է լրացնեն հայտադիմումը։