
Վրաստանի կառավարությունը, բարեփոխումների շրջանակներում, սկսում է նորակական բիզնեսի աջակցության` «Start up- Վրաստան» ծրագիրը:
Այն արդեն ներկայացվել է հանրությանը: Առաջին փուլում նորարարական և բարձր տեխնոլոգիական «Start up»-երի ֆինանսավորման համար պետությունը կհատկացնի 11 մլն լարի: Ապագայում, առավել շատ գաղափարներ ֆինանսավորելու համար ծրագրի բյուջեն կավելանա` հասնելով 35 մլն լարիի:
Կառավարությունը վստահեցնում է, որ այս ծրագրի իրականացման արդյունքում երկրում կբարձրանա գործարար ոգին, կսկվեն բազմաթիվ նոր բիզնեսներ, կբացվեն նոր աշխատատեղեր, բնակչության համար ի հայտ կգան եկամուտի սեփական աղբյուրներ:
Ծրագրի մասնակից կարող է դառնել ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիների խումբ, ովքեր ունեն նորարարական գաղափարներ, հեռանկարային և կայուն բիզնես-առաջարկներ, որոնք կյանքի կոչելու համար ինրենց անհրաժեշտ է նախնական ֆինանսավորում: