«Start up- Վրաստան» ծրագիրը մեկնարկում է

SONY DSC

Վրաստանի կառավարությունը, բարեփոխումների  շրջանակներում, սկսում է նորակական բիզնեսի աջակցության` «Start up- Վրաստան» ծրագիրը:

Այն արդեն ներկայացվել է  հանրությանը: Առաջին փուլում նորարարական և բարձր տեխնոլոգիական  «Start up»-երի ֆինանսավորման համար  պետությունը կհատկացնի 11 մլն լարի: Ապագայում, առավել  շատ գաղափարներ ֆինանսավորելու համար ծրագրի բյուջեն կավելանա` հասնելով  35 մլն լարիի:

Կառավարությունը վստահեցնում է,  որ այս ծրագրի իրականացման արդյունքում երկրում կբարձրանա գործարար ոգին, կսկվեն բազմաթիվ նոր բիզնեսներ, կբացվեն նոր աշխատատեղեր, բնակչության համար ի հայտ կգան եկամուտի սեփական աղբյուրներ:

Ծրագրի մասնակից կարող է դառնել ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիների խումբ, ովքեր ունեն նորարարական գաղափարներ, հեռանկարային և կայուն բիզնես-առաջարկներ, որոնք կյանքի կոչելու համար ինրենց անհրաժեշտ է նախնական ֆինանսավորում:

Թողնել պատասխան