
Դեկտեմբերի 21-ը Վրաստանի քաղաքական կյանքում կարևոր ամսաթիվ է, գրում է Newspost-ը։ Պարզվում է՝ դեկտեմբերի 21-ին ծնվածներն ակտիվ գործունեություն են ծավալում Վրաստանի քաղաքականությունում։ Այսպիսով դեկտեմբերի 21-ին են ծնվել՝
1967 թվականին՝ Սաակաշվիլի Միխեիլ – Վրաստանի երրորդ նախագահ
1973 թվականին՝ Ալասանիա Իրակլի – քաղաքական գործիչ և դիվանագետ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար
1979 թվականին՝ Մելիա Նիկա – «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի նախագահ
Հատկանշական է, որ 1879 թվականի դեկտեմբերի 21-ին է ծնվել նաև Իոսիֆ Ստալինը, սակայն նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը վիճելի է։