Թբիլիսիի Սպորտի պալատը կվերականգնվի։ Քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ աշխատանքները կսկսվեն մոտ օրերս։
Քաղաքային իշխանության ղեկավարը նշել է՝ շենքը մունիցիպալ ձեռնարկության սեփականությունն է, որը 2007 թվականին ստորագրված պայմանագրով կառավարման իրավունքով փոխանցվել է «Logic Group» ընկերությանը։ Քաղաքապետի խոսքով՝ այս պայմանագիրն այլևս չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին, և ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել վերականգնողական աշխատանքներ։
«Պալատի հիմնական տարածքը կվերականգնվի․ նախատեսված է հատակի, նստատեղերի, պատերի, այցելուների շրջանառության տարածքի, հանդերձարանների, VIP մուտքերի, կահույքի և այլ հատվածներ վերանորոգում/թարմացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սպորտի պալատը պատմական շինություն է, հնարավորինս կպահպանվեն պատմական նյութերը, հատկապես բնական քարից երեսպատումը», — ասել է Կալաձեն:
Նա ընդգծել է՝ Սպորտի պալատը հագեցած կլինի բազմաֆունկցիոնալ նպատակների համար անհրաժեշտ սարքավորումներով և համակարգով՝ ներառյալ լուսավորություն, ձայն, տեսանկարահանում, էկրան, բեմ, հատակի ծածկ, հեռարձակում, հատուկ էֆեկտներ։
Սպորտի պալատին հարող տարածքում կկազմակերպվի հանգստի գոտի, կբարեկարգվեն դեպի մետրո տանող աստիճանները և հարակից տարածքը։ Կլինի նաև ավտոկայանատեղի և խաղահրապարակ։