Սպորտային կյանքն ու առողջ ապրելակերպը այլընտրանք չունեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ երիտասարդ մարզիկներին ճանապարհելով Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնին:
«Մի քանի օրից Բաքվում կմեկնարկի երիտասարդական օլիմպիական փառատոնը, որին Վրաստանից կմասնակցի 36 մարզիկ: 2018 թվականը ամենահաջողն է վրացական սպորտի պատմության մեջ, երբ մեր մարզիկները ավելի քան 800 մեդալով ուրախացրեցին մեզ: Այժմ նույնպես համոզված եմ 2019 թվականը կլինի էլ ավելի հաջողակ: Ինչպես հիշում եք մեր մարզիկները Մինսկից վերադարձան և Վրաստանը գրանցեց եզակի արդյունք: Մեր հավաքականը Եվրոպայում 5-րդ տեղում էր»,- հայտարարել է Բախտաձեն՝ հավելելով, որ մի քանի օր առաջ պատմական որոշման ականատեսը եղան, որի համաձայն Վրաստանում կանցկացվի 2021 թվականի Եվրոբասկետի ընտրական փուլը: