
Վրաստանում սպորտային դահլիճները կվերսկսեն գործունեությունը մարտի 15-ից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում:
Ղարիբաշվիլին նշել է, որ կանոնակարգերի սահմանման ու հատուկ պրոտոկոլը պահելու նպատակով սպորտային դահլիճների ղեկավարների հետ թրեյնինգներ կանցկացվեն: