
Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծված «Սպորտը ավագ սերնդի համար» ծրագրի մասշտաբները մեծանում են։ Թբիլիսիի 60 տարեկանից բարձր բնակիչների համար ստեղծված «Սպորտը ավագ սերնդի համար» ծրագրին ավելացվել են մասնավոր մարզային օբյեկտներ՝ «Արենա»-ն և «Օլիմպիական»-ը։ Այս մասին քաղաքապետարանի այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նշված մասնավոր մարզական օբյեկտների ծառայություններն ամբողջությամբ ֆինանսավորվելու է ծրագրում ընդգրկված անձանց համար։
«Անցյալ տարի սկսեցինք «Սպորտը ավագ սերնդի համար» ծրագիրը 60 տարեկանից բարձր քաղաքացիների համար, որը ենթադրում էր լողավազանների, ֆիթնես սրահների անվճար ծառայություններ։ Այս ծրագիրը շարունակվում է, և ելնելով դրան միանալ ցանկացողների թվից՝ որոշեցինք ընդլայնել այն։ Ծրագրին ավելացվել են երկու մասնավոր սպորտային օբյեկտներ, որոնցից մեր բարձր տարիքի անձինք կօգտվեն անվճար»,- ասել է Կախա Կալաձեն։
Մայրաքաղաքի իշխանության ղեկավարը պարզաբանել է, որ այս մարզական օբյեկտներում գրանցվել հնարավոր կլինի վաղվանից։