«Սպիտակ խալաթների» ցույց` ի աջակցություն Վաժա Գափրինդալշվիլիի

Ի աջակցություն Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում ձերբակալված վրացի բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի՝ Թբիլիսիում «սպիտակ խալաթների» ցույց կանցկացվի:

«Ազատություն բժիշկ Վաժային» շարժման ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ցույցը կայանալու է ժամը 12:00-ին բուժհաստատությունների մուտքերի մոտ: Այսպիսով, 5 րոպեանոց լուռ ակցիայի միջոցով, բժիշկները պատրաստվում են իրենց աջակցությունը հայտնել ձերբակալված բժշկին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին ռուս զինվորականները առևանգել են վրացի տրավմատոլոգ Վաժա Գափրինդաշվիլիին: Նրան խոստացել են ազատել այն դեպքում, եթե ընդունի, որ հատել է «սահմանը», վերջինս հրաժարվել է՝ ասելով, որ գտնվում է Վրաստանի տարածքում: Վրաստանի քաղաքացիական հավասարության և ինտերգման հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հայտարարությամբ բժշկին կազատեն առաջիկա օրերի ընթացքում: