Սպասում եմ, որ ինձ կձերբակալեն. Գվարամիա

Ռուսթավի 2-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է՝ սպասում է, որ իրեն կձերբակալեն: Այսօր Նիկա Գվարամիան պաշտոնական դիրքի չարաշահման համար դատարան է գնացել հարցաքննության: Գվարամիայի խոսքով ինքն անմեղ է, ցանկացած հարցի կպատասխանի:

«Խոսքը վերաբերում է 2015 թվականի տնտեսական և ֆինանսական գործողություններին, որը ֆինանսական ղեկավարների գործն է: Ինչ հիշում եմ, բոլորը կասեմ: Ես գիտեմ, որ հանցանք չեմ գործել: Եթե ուզենայի էլ հանցանք գործել, հետքը չէի թողի, քանի որ իրավաբան եմ ու լավ իրավաբան»,- հայտարարել է Գվարամիան:

Ռուսթավի 2-ի 9 տոկոս բաժնեմաս ունեցող նախկին սեփականատեր Նինո Նիժարաձեի փաստաբանը գլխավոր դատախազությունում Նիկա Գվարամիայի դեմ բողոք էր ներկայացրել: Նիժարաձեն պահանջում է հետաքննություն սկսել հեռուստաընկերության տնօրենի նկատմամբ պաշտոնական դիրքի չարաշահելու համար։