
«Սպասենք եզրափակչին: Մի շտապեք, սպասենք եզրափակչին և կտեսնենք», — այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լրագրողների՝ իր պաշտոնից հեռանալու մասին հարցին:
Գախարիան այս կապակցությամբ այլ մեկնաբանություն չի արել:
«Այնքան համառորեն եք հարցնում, ուզո՞ւմ եք նախորոք ամենինչ պատմեմ: Սպասեք եզրափակիչ սերիային», — ասել է վարչապետը:
Նշենք, որ վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են վարչապետի պաշտոնից հեռանալու մասին լուրեր:
Գախարիան կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է սեպտեմբերից։ Նա «Վրացական երազանք»-ի 7 տարիների ընթացքում պաշտոնավարած 5-րդ վարչապետն է։