
Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Թեմքա թաղամասում բնակելի տներից մեկում բռնկված հրդեհ մարելու ժամանակ փրկարարները կնոջ դի են հայտնաբերել, ով ամենայն հավանականությամբ՝ սպանվել է հրազենից, սեփական բնակարանում: Շենքի բնակիչները հրշեջ ծառայություն են կանչել, երբ բնակարանից ծուխ են նկատել:
Կինը գլխի հատվածում հրազենային վնասվածք ունի: Ըստ ականատեսների՝ դեպքը կեսօրին է տեղի ունեցել: Հարազատներն ու բարեկամները կարծում են, որ բնակարանը կողոպտվել է, ապա սպանվել կինը, իսկ բնակարանի հրդեհը հատուկ է արված՝ հանցագործության հետքերը կոծկելու նպատակով:
Ներկայումս տեղում քրեագետներն են աշխատում: Ոստիկանությունը բնակարան ներս չի թողնում սպանված հարազատներին: Նրանք կհարցաքննվեն:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 108 հոդվածի հատկանիշներով՝ «դիտավորյալ սպանություն»: Հոդվածը նախատեսում է 7-15 տարվա ազատազրկում: