
Վրաստանի Իմերեթիի մարզի Սամտրեդիայի մունիցիպալիտետում տեղի ունեցած սպանության մասին նոր մանրամասներ են հայտնի դառնում: Ըստ առկա տեղեկությունների՝ հարազատի հուղարկավորությունից դուրս գալուց հետո կրակ են բացել 36-ամյա Կոբա Մեփարիշվիլիի վրա:
Տեղեկության համաձայն` Մեփարիշվիլիին հրազենից արձակած տասից ավելի փամփուշտ է դիպել. նա տեղում մահացել է։
Սպանության գործով դեռ պաշտոնական վարկած չկա, սակայն, ըստ տեղացիների՝ Մեփարիշվիլին, այսպես կոչված «քրեական աշխարհի» հետ կապ է ունեցել։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 108-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորյալ սպանություն։