
Քոբուլեթիում սպանության կասկածանքով տաք հետքերով ձերբակալվել է 1983 թ.-ին ծնված Ա.Ծ-ն:
Վերջինս փետրվարի 27-ին Քոբուլեթիում, վիճաբանության ընթացքում որսորդական հրացանից վիրավորել է 1989 թվականին ծնված մի քաղաքացու ու փախուստի է դիմել դեպքի վայրից: Ավելի ուշ տուժածը հիվանդանոցում մահացել է:
Որպես իրեղեն ապացույց, իրավապահներն առգրավել են հանցագործության գործիք հրացանը: Հաղորդվում է, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը: Հանցագործությունը 7-15 տարվա ազատազրկում է ենթադրում: