
Թբիլիսիի Գոգոլիի փողոցում գտնվող տներից մեկում մինչև 40 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել։
Ըստ առկա տեղեկության՝ մեկ անձ ձերբակալվել է սառը զենքով դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։