
Ծալկայի շրջանում կողոպուտի և սպանության մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից:
ՆԳՆ հաղորդմամբ՝ մեղադրյալներն օրեր առաջ գիշերով մտել են 85-ամյա տղամարդու տուն, կողոպտել նրան և գումար պահանջել: Տան տերը փորձել է դիմադրել, սակայն հանցագործները բութ առարկայով հարվածներ են հասցրել նրա գլխի հատվածում, որի հետևանքով էլ տան տերը տեղում մահացել է:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով և 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որոնք պարունակում են խմբակային սպանություն և կողոպուտ: