
Բաթումիում «Հակակոռուպցիոն շարժման» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամները Եվրոպայի հրապարակում ակցիա-ներկայացում են անցկացրել՝ «Սպանում է՝ պատժամիջոց կիրառիր» խորագրով։
Հավաքվածները ցուցադրել են պաստառ, որի վրա պատկերված են Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին և մի քանի գործարարներ։
ՄԱՇ անդամների խոսքով, պաստառի վրա պատկերված մարդիկ «Ռուսաստանի օկուպացիայի բացահայտ կողմնակիցներն են»։
Ըստ նրանց՝ Բաթումիում, Իվանիշվիլիի անձնական ցուցումով՝ Բաթումիի քաղաքապետարանը փորձել է կանխել Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումը, սակայն միջոցառումն, այնուամենայնիվ, կայացել է։