![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/Screenshot-2025-01-12-222519.png)
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո մայրաքաղաք Սոխումիում հրաձգություն է տեղի ունեցել. երեք մարդ մահացել է: Նրանց տեղափոխել են Կենտրոնական հանրապետական հիվանդանոց, սակայն ոչ մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
Ըստ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին Սոխումիի «Բիսկվիթի» սրճարանում, հրաձգությունը տեղի է ունեցել սրճարանի այցելուների միջև:
Կրակողներից մեկը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Քրեական հետախուզության վարչությունը հայտնաբերել և ձերբակալել է կասկածյալին։
Հաղորդվում է նաև, որ օպերատիվ որոնողական միջոցառումները շարունակվում են, տեղում աշխատում են քննչական աշխատանքային խումբը և քրեագետները։