Սոխումիում հարձակվել են լրագրողի և ակտիվիստի վրա

Սեպտեմբերի 15-ի երեկոյան Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո մայրաքաղաք Սոխումիի արվարձաններից մեկում հարձակման են ենթարկվել լրագրող, Абхазский портал Telegram-յան ալիքի ադմինիստրատոր Դավիթ Գոբեչիան և ХарахПицунда («Մեր Բիճվինթա») շարժման ներկայացուցիչ Լիա Ագրբան։

Վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դիմակավորված հարձակվողները օգտագործել են գազի բալոն, որից հետո ծեծի են ենթարկել Գոբեչիային և նկարահանել դեպքը. դիմակավորված անձինք թալանել են Ագրբայի պայուսակը։ Գոբեչիայի խոսքով՝ իրեն նախկինում էլ են հետապնդել:

Դե ֆակտո խորհրդարանական ընդդիմադիրներն ու քաղհասարակությունը հատարարել են. «Գոբեչիայի և Ագրբայի դեմ իրականացված լկտի հանցագործությունն ամեն գնով բացահայտ փորձ է՝ խոչընդոտելու արդարության, ժողովրդավարության և Աբխազիայի ազգային շահերի պաշտպանության համար մղվող պայքարը»:

Նրանք պահանջել են բացահայտել հանցագործներին, որոնք, ըստ իրենց, հավանաբար՝ դե ֆակտո իշխանությունների պատվերներն են կատարում։

Ըստ օկուպացված Աբխազիայի դե ֆակտո ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ երկու քաղաքացիների վրա հարձակման փաստը հետաքննվում է։ Դե ֆակտո ՆԳՆ-ն ձերբակալվածների կամ կասկածյալների մասին տեղեկություններ չի հայտնել։

Հիշեցնենք. Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «խորհրդարանը» 2023 թվականի դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան վավերացրել է «Ռուսաստան-Աբխազիա պայմանագիրը», որով Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը հանձնվել է Ռուսաստանին:

Ընդդիմադիրներն ու հասարակության ներկայացուցիչները փաստացի խորհրդարանի որոշումը որակեցին «ամոթալի» և պահանջեցին չեղարկել։ Դեկտեմբերի 26-ի երեկոյան դե ֆակտո խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են համաձայնագրի դեմ բողոքողները. հավաքվածները դեմ են արտահայտվել համաձայնագրի վավերացմանը:

Նույն հաղորդագրության համաձայն, դե ֆակտո խորհրդարանում ներկա 28 «պատգամավորից» 26-ը կողմ են քվեարկել փոփոխությանը (դե ֆակտո խորհրդարանում կա 35 պատգամավոր): Նախկին օմբուդսմեն Ասիդա Շակլրիլի կարծիքով՝ որոշումը լեգիտիմ չէ։