
Ռուսաստանը և Վրաստանից չվերահսկվող Աբխազիան Սոխումիի օդանավակայանի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել:
Ըստ տեղեկությունների՝ համաձայնագիրը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Համաձայնագրում նշվում է, որ օդանավակայանի գործունեության վերականգնման և հետագա շահագործման ներդրումային նախագիծը կիրականացնի ռուսական իրավաբանական անձը:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայից համաձայնագիրը ստորագրել է դե ֆակտո փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Կրիստինա Օզգանը, իսկ ռուսական կողմից՝ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։