Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանը կհանձնվի ռուս ներդրողի։ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «խորհրդարանը» հունիսի 16-ին 30 կողմ, 2 դեմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ պաշտպանեց «միջկառավարական համաձայնագիրը», որը ստորագրվել էր Մոսկվայի և Սոխումիի միջև:
Այս «միջկառավարական համաձայնագիրը» ճանապարհ բացեց ռուսական ընկերությունների (իրավաբանական անձանց) համար՝ 49 տարի բարենպաստ պայմաններով վերականգնելու և կառավարելու Սոխումիի Բաբուշարիի օդանավակայանը։
Դե ֆակտո հանրապետության «նախագահ» Ասլան Բժանիան օդանավակայանի վերականգնումը համարում է քաղաքական և տնտեսական բեկման կարևոր նախադրյալ, մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ Սոխումիի օդանավակայանի փոխանցումը Ռուսաստանին բխում է միայն Ռուսաստանի և Աբխազիայի «կառավարությունների» առանձին անհատների շահերից։