Այսօր լրանում է Սոխումիի անկման 29 տարին։ Այդ կապակցությամբ այսօր քաղաքական շրջանակների ներկայացուցիչները, աբխազական պատերազմում զոհվածների հարազատները և շարքային քաղաքացիները հավաքվելու են Հերոսների հուշահամալիրում և հարգանքի տուրք են մատուցելու զոհվածների հիշատակին։
Ի պատիվ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի պատերազմում զոհվածների հիշատակի, Վրաստանի պետական դրոշները խոնարհել են կառավարության, խորհրդարանի և այլ վարչական շենքերի վրա։
Աբխազիայում պատերազմը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս 13 օր։ Տարբեր տվյալներով՝ զինված հակամարտությունների ընթացքում զոհվել է 10-30 հազար մարդ, ավելի քան 300 հազարը տեղահանվել են։
Վրաստանի կառավարական ուժերի մուտքին Աբխազիայի շրջան` նախորդել է, այսպես կոչված, տեղի անջատողականների մուտքը։ Ռուսական ռազմական ուժերը ներգրավված էին մարտական գործողություններում՝ հաջակցություն աբխազական կազմավորումների։
Մինչ Սոխումիի անկումը` զինված հակամարտության կողմերը մի քանի անգամ խաղաղության համաձայնագիր են կնքել, սակայն Ռուսաստանը և նրան աջակցած անջատականները խախտել են պայմանավորվածությունը։
Սոխումիի անկումից 15 տարի անց՝ 2008 թվականի օգոստոսի 26-ին, Ռուսաստանը Աբխազիան ճանաչեց որպես «անկախ հանրապետություն»։