Բաթումի-Ախալցիխե ներպետական ճանապարհին սողանքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն այս պահի դրությամբ արգելափակված է։
«Ճանապարհներին ակտիվորեն իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթևեկությունը վերականգնելու համար, և այս փուլում այս ուղղությամբ հնարավոր է շարժվել Բոձաուրի և Տաբախմելա գյուղերի շրջանցիկ ճանապարհով՝ միայն արտաճանապարհային մեքենաներով», — նշված է ճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։