Վրաստանի Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տարածած հաղորդագրության համաձայն, մեկ անձի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության (ԱԻԿ) հրշեջ-փրկարարները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացրել: Աղետի գոտում որոնողական աշխատանքները շարունակում են 200-ից ավելի հրշեջ-փրկարարներ՝ համապատասխան տեխնիկայով:
Հիշեցնենք, փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել. հողի տակ է հայտնվել 4 տուն: Սողանքի պատճառն առատ տեղումներն են։