Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել. հողի տակ է հայտվել 4 տուն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն, փետրվարի 7-ի առավոտյան փրկարարները հայտնաբերել են 3 մարդու մարմին։ 1 ողջ մնացածի տեղափոխել են անվտանգ տարածք: Ներկայումս փնտրում են ևս 6 անձի։ Սողանքի պատճառը առատ տեղումներն են։
ՆԳՆ-ի տվյալներով, աղետի գոտում աշխատում են ավելի քան 200 հրշեջներ, նախարարության տարբեր ստորաբաժանումների և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, մոբիլիզացված են համապատասխան տեխնիկա, անօդաչու սարքեր և շներից կազմված փորձագետների խումբ։ Գործընթացը ղեկավարում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Ի դեպ, փետրվարի 6-ին առատ ձյան և հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ձնահյուսի և սողանքի հետևանքով Աջարիայի շրջանի Խուլո և Քեդի մունիցիպալիտետներում 2 մարդ է մահացել։