Այսօրվանից Վրաստանի ԲՈՒՀ-երում սովորող սոցիալապես անապահով ուսանողները ուսման վարձի ֆինանսավորման համար կարող են գրանցվել համապատասպան պորտալում՝ https://student.moh.gov.ge/
Ուսանողները, որոնք գրանցված են սոցիալապես անապահով ընտանիքների ընդհանուր բազայում և միևնույն ժամանակ նրանց վարկանիշային բալը չի գերազանցում 150 000-ը, օգնությունը կստանան մեխանիկորեն և պորտալում գրանցվել անհրաժեշտ չէ: Հետևաբար այն ուսանողները, որոնք գրանցված չեն նշված բազայում, սակայն նրանց ընտանիքի վարկանիշային բալը չի գերազանցում 150 000-ը պետք է գրանցվեն նշված պորտալում:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ուսանողները, որոնք գրանցված են «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում», և նրանց վարկանիշային բալը 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հավասար է կամ պակաս 150 000-ից, կստանան պետական ֆինանսավորում 1 կիսամյակի վարձի` ոչ ավել քան 1125 լարիի չափով: Ֆինանսավորումը վերաբերում է նաև այն ուսանողներին, որոնք 2019-2020 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուսման վարձի պարտք ունեն:
Գրանցումը հնարավոր է մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը: