
Հաջորդ տարվա պետբյուջեի վերամշակված նախագծի համաձայն, փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության հարցերով նախարարությանը հատկացվող գումարը կկազմի 3 մլն 937 հազար լարի։
Նախարարությանը տրամադրվող գումարը հիմնականում կուղղվի սոցիալապես ընտանիքների մինչև 16 տարեկան երեխաներին։ Վերջիններիս կտրվի 50 լարիի չափով օգնություն: Նշվում է, որ սոցիալապես անապահով ընտանիքների մասին տվյալների բազայում գրանցված մինչև 16 տարեկանները կստանան 20 լարի և 30 լարի արժողությամբ սննդի հավաստագիր (վաուչեր):