«Մետա» քաղաքական գովազդի գրադարանի (Ad Library) տվյալների համաձայն, 2023 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Facebook և Instagram հարթակներում Վրաստանի օգտատերերի համար սոցիալական կամ քաղաքական գովազդ է տեղադրվել 846 էջ/աքաունթ: Այս տվյալը 288-ով ավելի է 2023 թվականի նախորդ եռամսյակի տվյալից։
Գովազդային գրադարանի տվյալները վերլուծվել են Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակության կողմից (ISFED):
Ընթացիկ ժամանակահատվածում գովազդային գրադարանում որոնվել է այս էջերի տեղադրած 8139 գովազդ, ինչը, ըստ ISFED-ի՝ 56 տոկոսով ավելի է նախորդ եռամսյակում տեղադրված գովազդների քանակից։ Հրապարակված գովազդի ընդհանուր արժեքը կազմում է 279 հազար 44 դոլար, ինչը 69 տոկոս աճ է նախորդ եռամսյակի համեմատ:
«Մետա» գովազդային գրադարանի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Facebook և Instagram հարթակներում սոցիալական և քաղաքական թեմաներով գովազդի վրա ծախսված գումարի 56,7 տոկոսը բաժին է ընկնում 15 էջի։
Գովազդի վրա ծախսված գումարի չափով աչքի է ընկել Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որը նախորդ եռամսյակի համեմատ 16 անգամ ավելի շատ գովազդ է տեղադրել սոցցանցերում։ Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ պետնախարարի կողմից «Մետա» հարթակում կատարած աշխատանքների և հանրությանը լայնորեն իրազեկելու համար ծախսվել է 736 դոլար, իսկ մնացած գումարը՝ 28 հազար 128 դոլարը, ծախսվել է վրացերենը խթանելու երեք լեզուներով արշավի վրա։
Նախորդ եռամսյակի համեմատ աճել են նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության պաշտոնական էջի գովազդային ծախսերը։ Ըստ ISFED-ի՝ անցած տարեվերջին իշխող կուսակցության ֆեյսբուքյան էջում գովազդների մեծ մասը նվիրված էր 2024 թվականից վարչապետ դարձած Իրակլի Կոբախիձեի հայտարարություններին, ճեպազրույցներին, այցերին ու հանդիպումներին։ Կուսակցությունը նաև հովանավորել է Facebook-ում Վրաստանի կառավարության կողմից իրականացվող կամ նախատեսվող նախագծերի վերաբերյալ տեղեկատվական քարտերը։
Իրակլի Ղարիբաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հիմնականում հովանավորում էր ուղիղ եթերով տեսանյութեր, որոնք վերաբերում էին երկկողմ հանդիպումներին, կառավարության նիստերին, ճեպազրույցներին, համաժողովների ելույթներին, պանելային քննարկումներին մասնակցությանը և վարչապետի պաշտոնավարման այլ միջոցառումներին։ Նկարների տեսքով տեղադրված գովազդների թվում են Ղարիբաշվիլիի Instagram աքաունթում հրապարակված լուսանկարները և Facebook-ում կրոնական տոների շնորհավորական բացիկները։
Նախորդ եռամսյակի համեմատ «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության պաշտոնական էջի Գիորգի Վաշաձեի գովազդային ծախսերն աճել են 2,5 անգամ։ Հաղորդագրության համաձայն՝ Վաշաձեի «Ֆեյսբուքյան էջում» տեղադրված գովազդների մեծ մասը նվիրված է եղել քաղաքական գործչի՝ շրջաններում ունեցած հանդիպումների մասին գրառումներին։ Հովանավորվել են նաև նրա խորհրդարանական ելույթները և հեռուստատեսային լրատվամիջոցներում ներգրավվածության տեսագրությունները:
Ավելին՝ սկզբնաղբյուր նյութում: