Խորհրդարանական մեծամասնությունից՝ «Վրացական երազանքից» հեռանում են նաև «Սոցիալ դեմոկրատները»: Այս մասին հայտարարել է պատգամավոր Գիա Ժորժոլիանին: Վերջինիս խոսքով, նա չի տեսնում իշխող թիմում մնալու ռեսուրս:
«Մեծամասնությունում մնալու մեր ռեսուրսն աստիճանաբար սպառվում է: Կարծում եմ, որ ամիսների հարց է: Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ տնտեսության և սոցիալական քաղաքականության ոլորտներում»,- հայտարարել է Ժորժոլիանին: