
Վերջին շրջանում Socar Georgia ընկերության անունից տարբեր տեսակի հաղորդագրություններ են տարածվում, որոնց միջոցով հանրությանն առաջարկվում է ակտիվներ ներդնել Socar Georgia-ում։ Ընկերությունը զգուշացնում է հանրությանը չխաբվել և գումար չվճարել նմանատիպ առաջարկների դեպքում։
«Սա մարդկանց խաբելու, փող շորթելու խարդախ սխեմա է։ Մենք մեր օգտատերերին Sokar-ի մարքեթինգային գործունեության մասին տեղեկատվություն ենք տրամադրում պաշտոնական աղբյուրներից: Դրանք են` պաշտոնական SGP.ge կայքը և ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Խնդրում ենք հանրությանը` ֆինանսական առումով որոշումներ կայացնելուց առաջ ստուգել պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը»,- ասել է SOCAR Georgia Petroleum-ի տնօրեն Նոդար Կանչավելին։