
Ադրբեջանական նավթարդյունաբերական SOCAR ընկերությունը Մառնեուլիի շրջանի Կիզիլաջլո գյուղում մարզահամալիր կկառուցի: Հայտնում է marneulifm.ge-ն:
Ըստ տեղեկության, փետրվարի 12-ին, Մառնեուլիի քաղաքապետի տեղակալ Լաշա Լոբջանիձեն SOCAR- ի նախաձեռնության մասին հայտնել է Մառնեուլիի ավագանու նիստում:
Փոխքաղաքապետը նշել է, որ SOCAR-ը շրջանում կառուցելու է մարզահամալիր, այնուհետև այն անվճար փոխանցելու է քաղաքապետարանին:
SOCAR-ը մարզահամալիրի կառուցման համար կծախսի 1 800 000 լարի: