Ադրբեջանական «SOCAR» պետական ընկերությունը «Շահ դենիզի» և Հարավկովկասյան գազային կոնսորցիումի հետ համաձայնության է հասել Վրաստանում ձմռան ամիսներին գազամատակարարման ծավալների ավելացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «SOCAR» ընկերությունը:
«Ըստ բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության, միայն ձմռան ամիսներին Վրաստանին մատակարարվող գազը կավելանա 50 մլն. խորանարդ մետրով: Վրացական կողմի աջակցությունը ևս մեկ անգամ վկայում է վրաց-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների մասին, որը նպաստում է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը» նշված է «SOCAR»-ի կողմից տարածված հայտարարությունում:
Հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին՝ «interpressnews» լրատվականը նշում է, որ միայն 2015 թվականի ընթացքում Ադրբեջանից Վրաստան է արտահանել 1,6 մլրդ. խորհանարդ մետր գազ: