Սնուցման վերականգնումն ընթանում է առանց բարդության. բժիշկ

«Սկսել ենք սնուցման վերականգնման գործընթացը»,- Interpressnews լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն։

Նրա խոսքով` Ամաղլոբելին առայժմ ստանում է ցածր կալորիականությամբ սնունդ, և սնուցման վերականգնման գործընթացն ընթանում է առանց որևէ բարդության։

Հիշեցնենք. փետրվարի 18-ին՝ իր հացադուլի 38-րդ օրը, «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին որոշել է դադարեցնել հացադուլը և Թեմուր Քաթամաձեին («բաթումցի դրոշակակիր», որ 35 օր հացադուլի մեջ է) ևս խնդրում է դադարեցնել հացադուլը։

Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեի ցուցումով` վերջինիս ապտակելու մեղադրանքով։