
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակներում, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին այցելել է Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցի, փոխանցում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ եկեղեցում մատուցված պատարագից հետո ՀՀ դեսպանն Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել եկեղեցուն կից գործող Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակութային ու երիտասարդության կենտրոնում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը, որին հաջորդել է հանդիպումը Բաթումիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։