
Հոկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ցուլուկիանիի հետ։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության, այդ թվում` երկու երկրների մշակութային կառույցների միջև ուղղակի շփումների ակտիվացման, մշակութային հարուստ ժառանգության պահպանման շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում իրականացվող համատեղ մշակութային և երիտասարդական ծրագրերին՝ որպես երկու երկրների հասարակությունների միջև մարդկային շփումների ակտիվացման ազդակ։