
Վրաստանի ազգային բանկը սկսել է «Եվրո 2024» թեմայով կոլեկցիոն մետաղադրամների վաճառքը:
Ազգային բանկը թողարկել է 5 լարի (մոտ 1.81 դոլար) արժողությամբ ոսկյա և արծաթյա կոլեկցիոն մետաղադրամներ՝ 1500 ոսկի և 10 հազար արծաթ շրջանառությամբ՝ նվիրված 2024 թվականի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնությանը Վրաստանի հավաքականի մասնակցությանը։
Մետաղադրամի դիզայնի էսքիզները պատրաստել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` Ազգային բանկի հետ համագործակցությամբ (դիզայներ՝ Բաչո Լագվիլավա), իսկ մետաղադրամներն արտադրել է Լիտվայի դրամահատարանը։
Ըստ Ազգային բանկի՝ արծաթե մետաղադրամի գինը 130 լարի է (մոտ 47 դոլար), իսկ ոսկե մետաղադրամինը՝ 2200 լարի (մոտ 794 դոլար):