![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/986c7946-c392-40bc-8dc2-f6ad7cb2bfff.jpg)
Այսօր Բրյուսելում դեսպանների մակարդակով սկսվել են առանց վիզայի ռեժիմի մասնակի չեղարկման քննարկումները, իսկ ամսվա վերջին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները վերջնականապես կհաստատեն որոշումը։
Խոսքը դիվանագիտական անձնագրերի և պաշտոնատար անձանց համար Շենգենյան գոտի մուտք գործելու վիզային ռեժիմի մասին է։ Սահմանափակումը չի տարածվում շարքային քաղաքացիների վրա։
Հիշեցնենք, դեկտեմբերի 16-ին ԵՄ-ն որոշել է դադարեցնել առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող «Վրացական երազանք»-ի պաշտոնյաների համար։ Եվրոպական հանձնաժողովը համապատասխան առաջարկը ներկայացրել է դեկտեմբերի 20-ին։